Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիրքային առավելություն

Դիրքային առավելություն
20.05.2016 | 00:59

Այնքան խոսվեց Վիեննայի հանդիպման մասին, որ շրջանցենք կրկնաբանությունն ու ներկայացնենք զուտ քրոնիկոնը՝ դետալային կարևորագույն նշումներով:


ա) Հանդիպումը տեղի ունեցավ արևմտյան տարածքում, անչափ ներկայացուցչական ձևաչափով, ինչն արձանագրում էր` «Լավրովի պլանը» մասնակիորեն թաղվեց, սկիզբ դնելով արևմտյան խաղին, այլ կերպ ձևակերպած` համապարփակ կարգավորմանը, ինչն էլ, առաջ ընկնելով ասենք, հաստատապես կձախողվի: Ինչո՞ւ՝ քիչ ներքևում:
բ) Հայկական կողմը, գոնե այդ հանդիպման ժամանակ, ուներ դիրքային առավելություն, խոսվեց Կասպրշիկի դիտորդական առաքելության ընդլայնման, հետաքննող մեխանիզմների տեղակայման մասին, ընդունվեց համապատասխան հայտարարություն: Չմոռանանք ամենակարևորը՝ հատկանշվեցին 1994-95 թթ. հրադադարն ու այն ամրագրող փաստաթղթերը:
գ) Սերժ Սարգսյանը, չնայած իր և լրագրողների հոգնածությանը, հենց ինքնաթիռում ասուլիս տվեց: Սա, ի դեպ, հայկական կողմի ամենագրագետ ու խելացի քայլն էր` գումարած վերջին շրջանում հանդես բերած դիվանագիտական նույնքան խելացի ճնշումներն ու մոտեցումների կոշտացումը:
Բանն այն է, որ Իլհամ Ալիևն արդեն տևական ժամանակ իր հետ լրագրողների չի տանում այդ հանդիպումներին, և համայն Ադրբեջանը բացառապես իրազեկվում է հայկական կողմից: Այն է` Սերժ Սարգսյանից: Իսկ տեղեկատվական պատերազմում, հենց միայն ապրիլյան օրերին, հասկացանք, թե ինչ ասել է` առաջինն ունենալ ինֆորմացիոն առավելության դափնին:
դ) Այս կետից սկսվում է այն, ինչը կոչվում է պայմանավորվածությունների խախտում: Նկատենք. Սերժ Սարգսյանի «թևի տակ» նստած Սերգեյ Լավրովը, որ ակտիվ խնդմնդում էր Սերժ Սարգսյանի հետ, լավրովյան հատուկ «խորությամբ» հանդիպման վերջում ասաց, որ փուլ առ փուլ պետք է կարգավորվի հակամարտությունը: Պետք էր հասկանալ, որ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, ընդունված հայտարարությանը, յուր պլանը` լավրովյան կոչված, դեռ չի՞ կորցրել իր ուժը, և հնարավո՞ր է կոնֆլիկտը կարգավորվի ոչ թե փաթեթային, ինչպես ցանկանում է Հայաստանը, այլ փուլային տարբերակով, ինչպես ցանկանում է Ադրբեջանը:
Ո՛չ: Եվ այնուհանդերձ, Մամեդյարովն ու Լավրովը, կարծես, այդ կարծիքին են:
ե) Այո, ճիշտ է ասում Լավրովը՝ անմիջապես բարբաջեց նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Մամեդովը, նաև ասաց` Ադրբեջանը ոչ մի պարտավորություն չի ստանձնել Կասպրշիկի լիազորություններն ընդլայնելու առնչությամբ: Չէ, մենք հիմա ժամանակ չունենք բարոյականության և անբարոյականության մասին մտքեր արտաբերելու կամ համեմատելու, որ մերոնցից խոսում է նախագահը, նրանցից` «ով», և թե ինչու է բոյ-բուսաթով Ալիևը մտել գետինը, չի խոսում, այլ պարզապես արձանագրենք. եթե «միջազգայինը», որին, ի դեպ, Ալիևը Վիեննայում ասաց, որ Ադրբեջանը չի եղել առաջինը կրակողը` ապրիլին, ու այդքան լուրջ դեմքով աշխարհի խաղացողները չասացին` չէ, հա… Եվ եթե հերթականորեն կուլ տան նաև Մամեդովի ասածը, ապա Ադրբեջանը և Լավրովը լիարժեք իրավունք կունենան ոչ թե ժպտալու, այլ հռհռալու նույն միջազգայինի լրջության և որևէ բան անելու կարողականության, հետևաբար` կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վրա:
զ) Եվ քանի որ խեղդվողների փրկությունը բացառապես խեղդվողների ձեռքում է, և որևէ վստահություն չի կարող լինել ո՛չ «միջազգայինի», ո՛չ էլ մշտապես իր խոստումները խախտող Ալիևի նկատմամբ, ով ժամանակ է շահում այս փուլում, որ հասկանա` մեկ էլ երբ է սկսում պատերազմն ու… պարտվում, Հայաստանն այս ժամանակը պետք է առավելագույնս խելացի գործադրի` Ադրբեջանին իր տեղը ցույց տալու համար:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3031

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ